Հանրահայտ թուրքական Today's Zaman թերթը հաղորդագրություն է հրապարկել Սիրիայի տարածքում թուրքական հեռախուզության շուրջ 40 թուրք սպաների ձերբակալության մասին:
Տեղեկատվությունը հրապարակվում է իսրայելյան ԶԼՄ-ների վրա հղումով, ճշտումով, որ տեղեկատվության սկզբնաղբյուրը «Հաարեց» թերթն է:
«Հաարեցը» իրոք շաբաթ օրը հաղորդագրություն էր հրապարակել Սիրիայում թուրք սպաների ձերբակալության մասին, սակայն հոդվածը նվիրված էր ամերիկյան անօդաչու սարքերի թռիչքին Սիրիայի երկնքում, հայտնում է newsru.co.il-ը:
Ըստ Բարելի, թուրք սպաները ձերբակալվել են սիրիացի զինվորականների կողմից բավականին վաղուց, քանի որ բանակցությունները արդեն մեկ շաբաթ է ընթանում են: Սիրիան նրանց ազատելու դիմաց պահանջում է Թուրքիայից հանձնել իրեն բոլոր դասալիք զինծառայողներին, փակել թուրք-սիրիական սահմանը զենքի մաքսանենգության համար և իրավունք տալ Իրանին միջնորդ հանդես գալ պաշտոնական Դամասկոսի ու սիրիական ընդդիմության միջև: