20 փետրվարի 2012 - 12:08 AMT
Պակիստանում կանանց զանգվածային բողոքի ցույց է տեղի է ունեցել

Պակիստանում կանանց ամենազանգվածային բողոքի ցույցն է տեղի է ունեցել:

«Որքան շատ կանայք մտնեն իշխանության մեջ, այնքան ուժեղ կդառնա Պակիստանը»,- վանկարկում էին կիրակի օրը Քարաչի քաղաքում ցույցին մասնակցող հարյուր հազարավոր կանայք: Նրանք պահանջում էին իրենց հնարավորություն ընձեռել ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերելու Պակիստանի քաղաքական և հասարակական կյանքին: Նրանք հանդես էին գալիս նաև կենցաղային բռնության և արյան վրեժի դեմ, հաղորդում է Euronews-ը: