20 փետրվարի 2012 - 12:35 AMT
Samsung-ի LSD էկրանները արտադրվելու են առանձին նոր Samsung Display ընկերության կողմից

Samsung ընկերությունը LSD էկրաններ արտադրությունն իրականացվելու է Samsung Display առանձին ընկերության կողմից: Այս որոշումը կայացվել է Samsung-ի տնօրենների խորհուրդի կողմից, գրում է Agence France-Presse:

Samsung Display կսկսի գործառվել ապրիլի 1-ից, իսկ նրա շրջանառության կապիտալը կկազմի 668 մլն դոլար:

Նախորդ տարի Samsung-ի LSD բաժնի վնասները գերազանցել են 660 մլն ԱՄՆ դոլարը: Վերլուծաբանները կորուստները կապում են մրցակցության և հեռուստացույցների պահանջարկի անկման հետ:

LSD էկրանների բաժնի ղեկավարը հայտարարել է, որ բաժանումից հետո Samsung Display-ը կկարողանա ավելի արագ որոշումներ կայացնել և ավելի օպերատիվ արձագանքել հաճախորդների պահանջներին:

OLED էկրանների արտադրության բաժինը կմնա Samsung-ի կազմում: OLED էկրանները կիրառվում են ընկերության բազմաթիվ բջջային սարքերում, օրինակ` Galaxy Note-ում: Բացի այդ, Samsung-ը թողարկում է նաև OLED-հեռուստացույցներ: