20 փետրվարի 2012 - 12:50 AMT
ՀՀ դեսպան. Իրանն ու Հայաստանը հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ներուժ ունեն

Իրանն ու Հայաստանը հարաբերությունների մակադարկը բարձրացնելու ներուժ ունեն: Այդ մասին Թեհրանում հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, հայտնում է IRNA գործակալությունը:

Ըստ նրա, Իրանն ու Հայաստանը դրական են գնահատում ընդհանուր հիմքի առկայությունը տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: «Հայաստանը շահագրգռված է ամրապնդել տնտեսական համագործակցությունն Իրանի հետ»,-ասել է Գրիգոր Առաքելյանը:

Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ 2011թ. դեկտեմբերին ստորագրվել է 6 պայմանագիր համագործակցության մասին տարբեր ոլորտներում: