20 փետրվարի 2012 - 12:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ո՞վ է կերել մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու համար հատկացված փողերը

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարաններով ապահովելու» թեմայի շուրջ այսօր քննարկում էր ծավալվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ: Նախորդ նման ծրագիրը մեկնարկել էր 2003 թվականին և ավարտվել 2010-ին, իսկ այս տարի պետբյուջեն ծրագրի համար գումար չի նախատեսում:

Անցած տարվա տվյալներով կա բնակարանի կարիք ունեցով 250 անօթևան, չափահաս երեխա: Այս տարի նրանց կգումարվի ևս 40-ը: Կա ծրագիր, ըստ որի այդ երեխաները կապահովվեն ոչ թե բնակարանով, այլ բնակտարածքով՝ 3 երեխային 1 բնակարան տարբերակով: Քննարկմանը ներկա ՀՕՖ ներկայացուցիչը նշեց, որ 60 երեխա չեն համաձայնվում բնակտարածքով բավարարվել: Նա նշեց, որ այդ պայմանները սարափելի են, և շատերը նախընտրոմ են պարզապես փողոցում մնալ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հանդես եկավ մեկ այլ հարցադրմամբ՝ որտե՞ղ են այն գումարները, որ պետությունն է դուրս գրել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու համար:

Անդրադառնալով 2008թ.-ից հետո պետական բյուջեով նախատեսված բնակապահովման ծրագրերին՝ Բախշյանը հայտնեց, որ դրանք չեն իրականացել: «Պետությունն այդ նպատակի համար 1 մլրդ 212 միլիոն դրամ է դուրս գրել, իսկ ծրագիրը կատարվել է միայն 20%-ով: Երբ լիազորված մարմնին հարցնում ես՝ ինչ պետք է արվի, չկա որևէ հստակ պատասխան: Դա մի լավ կերակրաման է եղել մի շարք մարդկանց համար»:

ՖՈՏՈՇԱՐՔ