20 փետրվարի 2012 - 13:24 AMT
Թուրքական դատախազությունը որոշել է չձերբակալել հատուկ ծառայությունների աշխատողներին

Ստամբուլի դատարանը չեղյալ է համարել ավելի վաղ քաղաքային դատարանի կողմից Ազգային հետախուզական վարչության չորս աշխատողներին ձերբակալելու մասին որոշումը: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի նախագահի կողմից դատարանում հատկապես ծանր գործերում հատուկ ծառայությունների աշխատողներին հետաքննության ենթարկելու համար վարչապետի թույլտվությունը ստանալու անհրաժեշտության մասին օրենքում փոփոխություն կատարելուց հետո չեղյալ է համարվել չորս աշխատողների վերաբերյալ ձերբակալման հրամանագիրը:

ԱՀՎ չորս աշխատողների վերաբերյալ ձերբակալության թույլտվություն էր տրվել Քուրդիստանի աշխատանքային կուսակցության ստամբուլյան թևի հետաքննության շրջանակներում ցուցմունքներ տալու համար առանց պատճառի չներկայանալու համար: