20 փետրվարի 2012 - 13:24 AMT
Աթենքում անկարգություններին մեղսակից լինելու կասկածանքով շուրջ 140 մարդ է ձերբակալվել

Մոտ 140 մարդ է ձերբակալվել Աթենքում, անկարգություններին մեղսակից լինելու կասկածանքով, հայտարարել է ոստիկանությունը: Հարցաքննության համար ձերբակալվել է 135 մարդ, ևս վեցը ձերբակալվել է ու կկանգնի դատարանի առջև, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ցույցերի ընթացքում ցուցարարները քարեր էին նետում ոստիկանության ուղղությամբ, իսկ վերջինս արցունքաբեր գազ է կիրառել:

Հունաստանում զանգվածային ցույցեր են ընթանում ԵՄ հետ նոր վարկային համաձայնագրի դեմ: