20 փետրվարի 2012 - 15:03 AMT
Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով 2012թ հունվարին տեղափոխվել է 1.8 հազար ուղևոր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով աճել են 12,5%: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ հունվարի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 1,8 հազ. ուղևոր՝ 2011 թվականիհունվարին տեղափոխված 1,6 հազ.ուղևորի դիմաց:

«Ընդհանուր առմամբ,2012 թվականի հունվարին ՀԿԵ ՓԲԸ ծառայություններից օգտվել է 33,6 հազ. ուղևոր»,-ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը: