20 փետրվարի 2012 - 16:08 AMT
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են ռազմագերիներին Ղարաբաղում և Ադրբաջանում

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են ռազմագերիներին Ղարաբաղում և Ադրբաջանում: Այս մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել Կարմիր խաչի երևանյան գրասենյակում:

«Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են ադրբեջանցի ռազմագերու, որը գտնվում է Արցախում: Միաժամանակ ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են 3 հայ ռազմագերիներին և քաղաքացիական ընտանիքին, որը գտնվում է Ադրբեջանում, և նրանց են հանձնել նամակներ»,-հայտարարել է Կարմիր խաչի ներկայացուցիչը:

Ժնևյան կոնվենցիաների հիման վրա, ԿԽՄԿ Հայաստանում և Ադրբաջանում գործում է 1992թ-ից` կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ: