20 փետրվարի 2012 - 17:03 AMT
Ահմեդ Դավութօղլու. ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի արգելափակումը հանգեցրեց Սիրիայում զոհերի ավելացման

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է «Մեծ քսանյակի» երկրների ԱԳ նախարարների նիստին` մեքսիկական Լոս Քաբոս քաղաքում:

Դավութօղլուն անհանգստություն է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի և Չինաստանի կողմից բանաձևն արգելափակելու վերաբերյալ: Ըստ նրա, «Մեծ քսանյակի» երկրների ԱԳ նախարարների նիստը նման իրավիճակներում այլընտրանքային որոշումներ գտնելու լավագույն միջոցներից է, հայտնում է TRT-ն:

Նա նշում է, որ Սիրիան չպետք է վերածվի բացօթյա բանտի, երկրի դռները պետք է բաց լինեն և սիրիացիները պետք է ապրեն խաղաղ պայմաններում: