Շվեդիայում գործող Ասորիների ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի(Seyfo) ներկայացուցիչները նամակ են հղել Սերժ Սարգսյանին, խնդրելով պետական մակարդակով ճանաչել թուրքական իշխանությունների կողմից 20-րդ դարի սկզբին իրագործված ասորիների ցեղասպանությունը:
«Հայ ժողովրդին լավ է ծանոթ ուրացման ու չճանաչման ցավը: Մենք միշտ հայ ժողովրդի կողքին ենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-ասվում է ուղերձում: