20 փետրվարի 2012 - 18:08 AMT
Բանգկոկի ահաբեկչություններն իրականացրել են ՄԿՕ ահաբեկչական խմբակցության անդամները

Բանգկոկում Իսրայելի պաշտոնյաների դեմ իրականացրած ահաբեկչական գործողությունների հեղինակները Մոջահեդդին-է-հալկ (ՄԿՕ) ահաբեկչական խմբակցության 4 անդամներ են:

Այս մասին հայտարարել է Թայլանդում շիաների առաջնորդ Սեիդ Սուլեյման Ալ-Հոսեյնին: Ըստ նրա, այս խմբակցությունը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ներգրավվել է ահաբեկչական խմբակցությունների ցուցակում 1997թ, հայտնում է FarsNews-ը: