20 փետրվարի 2012 - 18:08 AMT
Իրանը սպառնացել է դադարեցնել նավթի առաքումը ևս մի քանի երկրներ

Իրանը սպառնացել է ընդլայնել եվրոպական երկրների ցուցակը, որոնց դադարեցվելու է նավթ առաքվել, եթե Եվրոպան շարունակի գործել Թեհրանի դեմ, երկուշաբթի օրը հաղորդել է France Press գործակալությունը՝ մեջբերելով Ազգային նավթային ընկերության նախագահ Ահմադ Գալեբանիին:

Գալեբանին նշել է, որ Իրանի կողմից պատժամիջոցները կարող են վերաբերվել Հունաստանին, Գերմանիային, Իսպանիային, Իտալիային, Պորտուգալիային և Նիդերլանդներին: