20 փետրվարի 2012 - 18:36 AMT
ԱՄՆ-ում թույլ են տվել շահագործել ինքնավար կառավարմամբ ավտոմեքենաներ

Ամերիկյան Նևադա նահանգն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս ընդհանուր օգտագործման ճանապարհներին շահագործման ենթարկել ավտոմեքենա-ռոբոտներին, հաղորդում է Top Gear-ը:

Ինքնավար կառավարմամբ ավտոմեքենաները կստանան կարմիր գույնի հատուկ համարանիշներ, որոնք թույլ են տալիս երթևեկել միայն Նևադայի սահմաններում: Օրենքով սահմանվում է, որ ղեկին պետք է նստի վարորդը, ով ունի համապատասխան վարորդական իրավունք արտառոց իրավիճակների դեպքում: