21 փետրվարի 2012 - 13:46 AMT
Չինաստանը 200 հազար բարրելով ավելացրել է իրանական նավթի ներկրումը

Ի հեճուկս Միջազգային Էներգետիկ Գործակալության (ՄԷԳ) ակնկալիքներին, վերջին տարիներին Չինաստանը իրանական նավթի ներկրումն ավելացրել է 200 հազար բարրելով: Այդ մասին հայտնել է ՄԷԳ էներգետիկ շուկաների և անվտանգության բաժնի տնօրեն Դիդյե Հուսսինը, հաղորդում է FarsNews-ը: Նրա խոսքով, Չինաստանը իրանական նավթի` մեծությամբ երկրորդ սպառողն է: «Մինչդեռ ՄԷԳ-ը փետրվարի 10-ին հայտարարել էր, որ իրանական նավթի արտահանումը Չինաստան 2012թ. սկզբին նվազել է. ՄԷԳ վերջին հաշվարկների համաձայն, իրանական նավթի մատակարարումը Չինաստան ավելացել է 4 տոկոսով»,- հայտնել է Հուսսինը: