12 հունվարի 2004 - 19:17 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԸՆԴԳԾԵԼ Է ԲԱՔՎԻ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ադրբեջանը շահագրգռված է Թուրքիայի հետ բազմակողմանի ռազմավարական համագործակցության զարգացման մեջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` շաբաթ օրը ընդունելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար, փոխվարչապետ Աբդուլլա Գյուլին: Հարաբերությունները մեր երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում օրեցօր ամրապնդվում են եւ դա մեզ շատ է ուրախացնում, ասել է Ի.Ալիեւը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցելու համար: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ ուղղումներ կատարեն իրենց գործունեությունում», - ասել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահը ընդունել է Անկարա այցելելու Թուրքիայի ղեկավարության հրավերը` նշելով, որ այցը կկայանա «մոտ ժամանակներս»: