21 փետրվարի 2012 - 15:05 AMT
Վարշավայի Ազգային մարզադաշտում առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 29-ին

Վարշավայի քաղաքապետարանը թույլ է տվել փետրվարի 29-ին նոր Ազգային մարզադաշտում անցկացնել Լեհաստան-Պորտուգալիա խաղը, որը կառուցվել է 2012-ի Եվրոպայի առաջնության համար: Դա լինելու է նոր մարզադաշտում առաջին մարզական միջոցառումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նոր 58.000-տեղանոց մարզադաշտը կառուցվել է հին 100 000-տեղանոց թեթև ատլետիկայի մարզադաշտի տեղում, որը 90-ականների սկզբին օգտագործվել է որպես հարթակ իրերի շուկայի համար: