21 փետրվարի 2012 - 15:47 AMT
Եվրոն որպես դրամական միավոր կապրի, կարծում են Հայաստանում

Հայաստանի Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը հավատում է, որ եվրագոտու միասնական արժույթը՝ եվրոն, ապրելու է: «Շատ բարդ է հիմա կանխատեսել եվրոյի ճակատագիրը, կարծում եմ, որ եվրոն մնալու է»,- փետրվարի 21-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:

Սակայն, նրա կարծիքով, այդ արժույթն արդեն չի լինի այնքան ուժեղ, որքան հիմա:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, փետրվարի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 388,99 դրամ, իսկ եվրոյի փոխարժեքը կազմել է 514,21 դրամ՝ ավելանալով 2,06 կետով: