21 փետրվարի 2012 - 17:21 AMT
Ucom-ը չի իջեցնի իր բաժանորդների ինտերնետ արագությունները

Ucom ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ձմեռային ակցիայի ավարտից հետո բաժանորդների ինտերնետ արագությունները չեն նվազի։

Գարնանային տոներին ընդառաջ`Ucom-ը կշարունակի տրամադրել ինտերնետ բարձրացված արագություններով: Տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզիկական անձանց համար կազմում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ, 12Մբ/վ` 12000 դրամ, 15Մբ/վ` 15000 դրամ:

Անփոփոխ կմնան նաև Երեքը մեկում բոլոր փաթեթներում ներառված ինտերնետի արագությունները`Կլասիկ, Ռոք և Ջազ փաթեթներում կազմելով համապատասխանաբար 15 Մբ/վ, 18 Մբ/վ և 24 Մբ/վ:

Բաժանորդները առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու կշարունակեն ստանալ արագ ինտերնետ` նախկին սակագներով: