21 փետրվարի 2012 - 18:57 AMT
Փետրվարի 22-ին տիբեթցիները կնշեն Նոր տարին

Չինաստանում կրկին կնշեն Նոր տարին ըստ լուսնային օրացույցի, այս անգամ՝ տիբեթյան: Տիբեթական լուսնային Նոր տարու ամսաթիվն ամեն տարի հատուկ հաշվվում է: Երբեմն չինական և տիբեթական ամսաթվերը համընկնում են, բայց լինում է՝ տիբեթական Նոր տարին լինում է գրեթե մեկ ամիս շուտ, ինչպես հիմա: Փետրվարի 22-ին բոլոր տիբեթցիները, որտեղ էլ որ նրանք ապրեն, ով հարում է տիբեթական բուդդայականության դպրոցին, նշելու են Նոր տարին կամ Լոսարը: