21 փետրվարի 2012 - 21:43 AMT
Ալժիրում լիբիական զենքով երկու գաղտնի պահեստ են հայտնաբերել

Ալժիրի անվտանգության ծառայությունները հաղորդել են երկրի տարածքում լիբիական թալանված բանակային պահեստներից առևանգված զենքի երկու գաղտնի պահեստների հայտնաբերման մասին:

Գաղտնարաններից մեկում հայտնաբերվել է ռուսական արտադրության 43 փոխադրվող զենիթային հրթիռ: ԱՄՆ տվյալներով, Մուամմար Քադդաֆին իր զինանոցում առնվազն 20 հազար նման հրթիռ է պահել: