22 փետրվարի 2012 - 10:09 AMT
«Հայկական ժամանակ». Զինդատախազը հիվանդանոցից դուրս է գրվել և վերադառնում է աշխատանքին

ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին թերթը տեղեկացել է ՀՀ առողջապահության նախարարությունից: Կոստանյանը փետրվարի 3-ից գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում` հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, ՀՀ զինդատախազն այսօրվանից արդեն մտադիր է ներկայանալ աշխատանքի: