22 փետրվարի 2012 - 10:41 AMT
«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ հրամանագիր դեռ չի ստորագրել

Այն, որ Սերժ Սարգսյանը մինչև երեկ երեկոյան առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ հրամանագիր չէր ստորագրել, նշանակում է, որ ընտրությունները ամենաշատը կարող են նշանակվել մայիսի 2-ին: Աժ ընտրությունները կարող էին տեղի ունենալ ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Բայց ամեն օրվա հետ այդ ժամկետը սեղմվում է, որովհետև ընտրությունների օրը նշանակելու մասին հրամանագիրը պետք է ստորագրվի ոչ ուշ, քան քվեարկությունից 70 օր առաջ: Եթե իշխանությունները վերջնականապես որոշել են Աժ ընտրությունները մայիսի 6-ին անցկացնել, ապա համապատասխան հրամանագիրը պետք է ստորագրվի առաջիկա 4 օրերին, փետրվարի 26-ից ոչ ուշ: