22 փետրվարի 2012 - 14:55 AMT
Ալի Աքբար Սալեհի. Իրանը կարող է դառնալ Եվրամիության կարևորագույն հարևաններից մեկը

Իրանը կարող է դառնալ Եվրամիության կարևորագույն հարևաններից մեկը, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ները, Սալեհին հայտնել է, որ տարբեր ժամանակ Իրանի ոի ԵՄ հարաբերությունները տարբեր են եղել: «Իրանն ու Եվրոպան պատմական անցյալ ունեն: Ուստի խելամիտ չի լինի քանդել այդ հարաբերությունները: Իրանն ու Եվրոպան դատապարտված են լավ հարաբերություններ ունենալ: Եվ եթե երբևէ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, Իրանը կարող է դառնալ Եվրամիության կարևորագույն հարևաններից մեկը»,-ասել է նա: