22 փետրվարի 2012 - 15:58 AMT
Իսրայելը նոր հզոր հակաբունկերային ավիառումբ է մշակել

Իսրայելը նոր հզոր MPR-500 տրամաչափի հակաբունկերային ավիառումբ է մշակել, որը կարող է թափանցել մինչև մեկ մետր խորության վրա կամ քանդել մինչև չսրս հատ բետոնե պատնեշ մինչև 200 մմ հաստությամբ յուրաքանչյուրը: Պայթյունի ժամանակ ռումբերը մինչև հազար բեկորի են տրոհվում, հայտնում է BBC-ին:

Ռումբի մշակման ժամանակ հաշվի են առնվել հարավային Լիբանանի տարածքում բունկերների կառուցման մասին տվյալները:

Արևմուտքը ենթադրություն է արել, որ MPR-500 ռումբերն Իսրայելն օգտագործելու է Իրանի դեմ: