22 փետրվարի 2012 - 16:32 AMT
Ֆիլիպ Կիրկորովը կտրականապես հերքել է բուլղարացի կոմպոզիտորների մեղադրանքները

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կտրականապես հերքել է բուլղարացի կոմպոզիտորները հավակնությունները, ովքեր նրան մեղադրում են հեղինակային իրավունքները խախտելու մեջ:

Կոմպոզիտորներ Ալեքսանդր Սավելյևի, Նայդեն Անդրեևի, Դիմիրի Պենևի և Իվաան Պենևի խոսքով, Կիրկորովը խախտել է հեղինակային իրավունքները՝ չհամաձայնեցնելով կոմպոզիտորների հետ նրանց ստեղծագործությունների կիրառումը և չվճարելով նրանց հոնորարներ: Խոսքը գնում է չորս երգի մասին՝ «Պլյուս և մինուս», «Մանկական հիշողություն», «Խոստովանություն» և «Աստղային ֆանտազիա»:

Կիրկորովի մամլո քարտուղար Օլգա Ալեքսեևան պնդում է, որ երգիչն արդեն 20 տարուց ավել համերգներում չի կատարել և չի կատարում այդ երգերը: