Ռուսաստանը հույս ունի վերականգնել բարեկամական հարաբերությունները վրաց ժողովրդի հետ, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ՌԴ զինված ուժերի դիվիզիաների և ջոկատների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք երբեք չենք նույնացրել վրացական ղեկավարությանը և վրաց ժողովրդին: Ես հույս ունեմ, որ մեզ համար հիրավի եղբայրական այդ ժողովուրդը վերջնականապես կգիտակցի, որ Ռուսաստանը թշնամի չէ, այլ բարեկամ, և հարաբերությունները կվերականգնվեն»,- ասել է ՌԴ վարչապետը:
Նա նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խզումը Ռուսաստանի մեղքը չէ: «Դա քաղաքականության արդյունք է, որն անցկացրել և մինչև այժմ փորձում է անցկացնել վրացական ղեկավարությունը»,- հավելել է վարչապետը: