22 փետրվարի 2012 - 18:10 AMT
Լևոն Զուրաբյանը ԳՖՀ փոխդեսպանի հետ քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում

Փետրվարի 22-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգի հետ:

Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին: Քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման տարբեր ասպեկտներ, այդ թվում` միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության հետ կապված հարցեր: