22 փետրվարի 2012 - 18:22 AMT
Ազգագրագետ. Մաշտոցի պուրակի ակտիվիստները նոր մշակույթ են բերում

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը, ինչպես և նախատեսվում էր, եկել է Մաշտոցի պուրակի բնապահպան-ակտիվիստների հետ հանդիպման: Նա փոքրիկ «դասախոսություն» է կարդում նրանց համար: Ազգագրագետը նշում է, որ խնդիրը պետք է դիտարկել մշակութային հարթության վրա:

«Մինչ այս պայքարը մի տեսակի մտածելակերպ էր՝ օլիգարխիկ, երբ յուրաքանչյուր տարածք պատկերացնում էին որպես խանութ ու բուտիկ»,- ասում է նա՝ նշելով, որ դրանում օլիգարխներն այդքան էլ մեղավոր չէն, թեև այդ մշակույթի կրողն են: Հիմա ակտիվիստները, բնության համար պայքարողները այլ մշակույթի կրողներն են, երբ տարածքը ընկալվում է ոչ թե որպես խանութ ու բուտիկ, այլ հանրային տարածք: