«Կոստա Կոնկորդիա» նավի խորտակված հատվածում փրկարարները ևս չորս զոհվածների մարմին են հայտնաբերել, հաղորդում է rosbalt.ru-ն:
Ավելի վաղ լայների նավաբեկության արդյունքում անհետ կորածների ցուցակում կար 15 հոգի, և փրկարարներին մնում է գտնել ևս 11 զոհերի մարմինները:
Հունվարի 14-ի գիշերը «Կոստա Կոնկորդիան» խորտակվել էր իտալական Ջիլիո կղզու ափերին խութի բախվելու արդյունքում: Վերջին տվյալներով, աղետի արդյունքում զոհվել է 17 մարդ: