23 փետրվարի 2012 - 10:19 AMT
«Առավոտ». ԼՂՀ զորամասերից մեկի զինվորը մահացել է ավտովթարից

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: «Առավոտը» հաղորդում է, որ ժամը 21-ի սահմաններում 45-ամյա Արմիկ Բալասանյանի վարած ավտոմեքենան Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղից դեպի ԼՂՀ Միջնավան քաղաք տանող ճանապարհի 4-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով վարորդն ու նրա որդիներից 17-ամյա Արտյոմ Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուս որդին՝ 19-ամյա Ալբերտ Բալասանյանը, տեղում մահացել է: Նա ծառայում էր ԼՂՀ Ջաբրայիլի զորամասում և կարճատև արձակուրդից հետո մեկնում էր զորամաս: