23 փետրվարի 2012 - 10:21 AMT
Ռուսաստանի տարածքում ներկայումս 3,5 մլն ապօրինի աշխատող ներգաղթյալ կա

Ըստ Դաշնային միգրացիոն ծառայության, Ռուսաստանի տարածքում ներկայումս 3,5 մլն ապօրինի աշխատող միգրանտ կա: Այդ մասին հայտնել է ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Ելույթ ոնենալով «կառավարական ժամի» ընթացքում, Ռոմոդանովսկին բերել է տվյալներ, որոնց համաձայն, ներկայումս Ռուսաստանի տարածքում 9,5 մլն օտարերկրացի կա: «Նրանցից 1,3 մլն օրինական է գտնվում երկրում, 3,8 մլն հյուր է եկել, սովորելու կամ բուժվելու, իսկ 4,4 մլն ռիսկի խումբն են կազմում: 3,5 մլն մարդ երեք ամսից ավելի է գտնվում ՌԴ-ում և կարող է ապօրինաբար աշխատել»,-ասել է Ռոմոդանովսկին, մեջրբերում է նրա խոսքը ՌԻԱ Նովոստին: