23 փետրվարի 2012 - 10:51 AMT
Բաղդադի կենտրոնում ականապատ մեքենա է պայթել

Բաղդադի կենտրոնում ականապատ մեքենա է պայթել, ահաբեկչական գործողության արդյունքում 8 մարդ է զոհվել, 24-ը վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Պայթյունը որոտացել է մայրաքաղաքի Կարրադա թաղամասում, որը հայտնի է իր բազմաթիվ առևտրի կենտրոններով»,-հայտնում է Բաղդադի ոստիկանությունը:

Իրաքում գրեթե ամեն օր ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում արդեն ութ տարի շարունակ՝ ԱՄՆ կողմից Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո: