23 փետրվարի 2012 - 11:41 AMT
Համաշխարհային բանկը լայնածավալ ճգնաժամ է կանխատեսում Չինաստանում

Չինաստանում լայնածավալ ճգնաժամ կսկսվի, եթե կառավարությունը տնտեսական բարեփոխումներ չսկսի, նպատակ ունենալով նվազեցնել պետության դերը տնտեսության ոլորտում: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, նման եզրակացություններ է պարունակում «Չինաստանը մինչև 2030 թվականը» զեկույցը, որ պատրաստել են ՀԲ-ն ու Չինաստանի կառավարական փորձագետները:

Ըստ զեկույցի, կառավարության դերը չինական տնտեսության կանոնակարգման գործում զգալիորեն աճել է վերջին 10 տարում: Փորձագետները նշում են, որ Չինաստանի տնտեսությունը կախված է ՀՆԱ աճից:

Ըստ փաստաթղթի, բյուրոկրատներն անարդյունավետ են կառավարում պետական ձեռնարկությունները: Փորձագետները կոչ են անում Չինաստանի կառավարությանը խթանել մրցակցությունն ու ձեռներեցությունը, ինչպես նաև պետձեռնարկությունները մասնավորեցնել:

2011թ. նոյեմբերին արդյունաբերական արտադրությունը Չինաստանում կրճատվել է երկու անգամ առաջին անգամ երեք տարվա ընթացքում: