23 փետրվարի 2012 - 11:46 AMT
Բակո Սահակյանը դատապարտել է Աբխազիայի նախագահի դեմ իրականացված ահաբեկչությունը

Նախագահ Բակո Սահակյանը դատապարտել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ փետրվարի 22-ին իրականացված ահաբեկչությունը:

Հեռագրում ասված է. «Հարգարժան Ալեքսանդր Զոլոտինսկի, Խորապես վրդովված եմ Ձեր` Աբխազիայի Հանրապետության նախագահի դեմ կատարված մահափորձի մասին լուրից:

Այդ հրեշավոր հանցագործությունն իրականացնողները, որն ըստ էության հանդիսանում է ոտնձգություն Աբխազիայի Հանրապետության պետականության դեմ եւ ուղղված է հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը, արժանի են ամենախիստ պատժի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները վճռականորեն դատապարտում են այդ աղաղակող ահաբեկչական գործողությունը եւ համերաշխություն ու աջակցություն հայտնում Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ժողովրդին»: