23 փետրվարի 2012 - 13:15 AMT
Իսրայելի նախագահը դեմ է հանդես գալիս Իրանի դեմ հնարավոր հարձակմանը

Շիմոն Պերեսը մտադիր է Բարաք Օբամային հայտնել Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ իր բացասական կարծիքը: Երկու երկրների նախագահների հանդիպումը ծրագրվում է մարտի սկզբին:

Մարտի 4-ին նախատեսվում է Վաշինգտոնում Օբամայի և Պերեսի հանդիպումը: Մարտի 5-ին Օբաման կհանդիպի նաև վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, ով ԱՄՆ կժամանի Կանադա կատարած այցից հետո: