Սերբիա- Հայաստան ընկերական հանդիպումը, որը կայանալու է փետրվարի 28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, կսպասարկի կիպրացի մրցավարների անձնակազմը:
Ֆուտբոլային հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու Լեոնտիոս Տրատոուն, նրան կօգնեն Միխալիս Սոտերիոուն և Խարալամպոս Խարալամպուսը, հաղորդում է Սերբիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժամանակով ժամը 18:00-ին «Ցիրիոն» մարզադաշտում: Մեկ օր անց, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Վարդան Մինասյանի սաները մրցելու են Կանադայի ազգային ընտրանու հետ: Խաղը կկայանա ժամը 21:00-ին: