23 փետրվարի 2012 - 14:10 AMT
Ջուլիան Ասանժը կդառնա Եվրասիական մեդիաֆորումի հյուրը

Եվրասիական մեդիաֆորումի հոբելյանական 10-րդ համաժողովը կկայանա ապրիլի 26-27-ն Աստանայում, հաղորդում են ղազախական ԶԼՄ-ները:

Համաժողովի աշխատանքին կմասնակցեն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ԱՊՀ-ից, Եվրոպայից, Ասիայից և ԱՄՆ-ից, մեդիահանրությունների և վերլուծական կենտրոնների ղեկավարներ, ասվում է ֆորումի կազմակերպիչների հաղորդագրությունում:

Ֆորումին հրավիրված հյուրերի շարքում են՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, Wikileaks հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ղրղզստանի նախկին նախագահ Ռոզա Օտունբաևան: