23 փետրվարի 2012 - 16:58 AMT
Գյումրեցի ծնողազուրկ 4 երեխաները բնակարան են ստացել

Այսօր Գյումրու նոտարական գրասենյակում վավերացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցչի և գյումրեցի չորս երկկողմանի ծնողազուրկ, Հովսեփյանների ընտանիքի երեխաների միջև կնքված Մուշ-2 թաղամասի 1 սենյականոց բնակարանի անհատույց օգտագործման պայմանագիրը:

ՀՀ կառավարության որոշմամբ բնակարանը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և տրվում է անհատույց օգտագործման, որպես սոցիալական բնակարան: Ինչպես նոտարական վավերացման, այնպես էլ պետկադաստրում սոցիալական բնակարանի ձևակերպման ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը:

ԱՄՆ-ում բնակվող մեր մեծահարուստ հայրենակիցներից մեկն էլ նշանակել է ամենամսյա դրամական օգնություն, որը տրամադրվում է ԱՄՆ Արևմտյան հոգևոր թեմի առաջնորդ Հովնան սրբազանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջոցով: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ խոստացել է իր կողմից երեխաների բնակարանն ապահովել գույքով: