23 փետրվարի 2012 - 17:20 AMT
Յուլիա Տիմոշենկոն լրացուցիչ հետազոտման է ենթարկվել Խարկովի բուժհիմնարկներից մեկում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն լրացուցիչ հետազոտման է ենթարկվել Խարկովի բուժհիմնարկներից մեկում, այդ մասին հայտնել է երկրի պետական քրեակատարողական ծառայությունը:

Մասնավորապես, Ուկրաինայի նախկին վարչապետը ենթարկվել է ռենտգենոգրաֆիայի, համալիր տոմոգրաֆիայի և այլ հետազոտությունների: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, դա արվել արտերկրի բժիշկների պնդմամբ, մասնավորապես, Գերմանիայից ու Կանադայից, որոնք հետազոտել են նրան փետրվարի 14-ին և 15-ին: