23 փետրվարի 2012 - 17:23 AMT
Եվրոպացի գիտնականները հերքել են նեյտրինոյի հետ աղմկահարույց փորձի արդյունքները

Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության գիտնականները հերքել են լույսի արագության գերազանցման աղմկահարույց փորձի արդյունքները, որը սպառնացել է շուռ տալ ֆիզիկային ֆունդամենտալ հիմքերը:

2011-ի սեպտեմբերին ֆիզիկոս-փորձարարների խումբը հայտարարել է, որ նեյտրինոն հաղթահարել է 732 կմ հեռավորությունը 60 նանովայրկյանով ավելի շուտ, քան լույսի հոսքը վակուում:

Ավելի ուշ լրացուցիչ ստուգումը երևան է հանել օպտիկամանրաթելային մալուխի վատ միացումն ընդունիչին, որի օգնությամբ չափվել է նեյտրինոյի արագությունը: