23 փետրվարի 2012 - 20:02 AMT
Չնայած բարձր գնին` Թուրքիան, միևնույն է, ԱՄՆ-ից F-35 հինգերորդ սերնդի 100 կործանիչ կգնի

Թուրքիան չի հրաժարվել ԱՄՆ-ից գնել F-35 հինգերորդ սերնդի 100 կործանիչ` չնայած, որ դրանց գինն աճել է մինչև $16 մլրդ: «Ինքնաթիռները (F-35) գնելուց հրաժարվելը ներկայումս չի դիտարկվում»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, մեջբերում է Reuters-ը:

F-35 երկու կործանիչներից բաղկացած առաջին բաժինը Թուրքիա կմատակարարվի 2015-ից ոչ շուտ: