24 փետրվարի 2012 - 10:04 AMT
Մաշտոցի պուրակում այսօր կազմակերպվի «Ես դեմ եմ շների սպանդին» խորագրով ցուցահանդես

Մաշտոցի այգում կրպակների կառուցման դեմ պայքրը շարունակվում է: Ակտիվիստները տարածել են այսօրվա միջոցառումների օրակարգը: Եվ այսպես՝ 15:00-19:00 ցուցահանդես «Ես դեմ եմ շների սպանդին», 16:30 - «Քաղաքացիական ամբիոն», Գուրգեն Մուշեղյան, ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հիմնական հեղինակներից մեկը, Կառուցապատման անհամատեղելիությունը հատակագծի հետ, 17:15 - «Քաղաքացիական ամբիոն», Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր, Ճպուռների հեղափոխություն:

«Օրվա ընթացքում հավանաբար կլինեն նաև երաժշտական կատարումներ: Խնդրում ենք բերեք ձեզ հետ բահեր տարածքը սառույցներից մաքրելու համար»,- գրում են կազմակերպիչները: