24 փետրվարի 2012 - 11:48 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել ATP Copa Claro առաջնության քառորդ եզրափակիչ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Բուենոս Այրեսում ընթացող ATP Copa Claro առաջնության քառորդ եզրափակիչ: Երկրորդ շրջանի հանդիպմանը Նալբանդյանը երկու սեթերում 6:3 և 6:1 հաշվով հաղթել է Խուան Մոնակոյին:

Հանդիպումը տևել է 1 ժամ 29 րոպե: Այս հաղթանակից հետո Նալբանդյանն ավելացրել է իր առավելությունը Մոնակոյի հետ անձնական դիմակայությունում` 3:1:

Մրցաշարի քառորդ եզրափակչում Նալբանդյանը կհանդիպի Արգենտինայի մեկ այլ թենիսիստ Կառլոս Բելոքի հետ, որը նախօրեին հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին: Նալբանդյանն ու Բերլոքը պաշտոնական հանդիպումներում երկու անգամ են խաղացել միմյանց հետ, և երկուսում էլ հաղթել է արգենտինահայ թենիսիստը: