24 փետրվարի 2012 - 13:35 AMT
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Strandja Cup միջազգային մրցաշարում

Բուլղարիայում շարունակվում է բռնցքամարտի Strandja Cup միջազգային մրցաշարը, որտեղ հանդես են գալիս նաև հայ բռնցքամարտիկները: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցաշարին են մասնակցում 6 բռնցքամարտիկներ:

Մինչև 49 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել Հովհաննես Դանիելյանը: Հովհաննես Դանիելյանն առաջին մենամարտում ավելի ուժեղ գտնվեց Մանուել Կապայից (Իտալիա), իսկ հետո հաղթեց Օրի Գերգեսին (Ֆրանսիա): Հովհաննես Բոչկոնը 56 կգ քաշային կարգում հաղթել է ֆրանսիացի Այատ Նուրդինին, սակայն հետո զիջել է Էստրադա Լազարոյին (Կուբա):

Հաջող է մեկնարկել նաև Արթուր Խաչատրյանը (81 կգ ք/կ), որը հաղթեց Քրիստիան Դեմային Ալբանիայից, իսկ Սերգո Պողոսյանը հաղթեց ադրբեջանցի Զամիգ Ատակիսիևին:

Մրցաշարից հեռացել է Բարեղամ Հարությունյանը, ով 5:25 հաշվով զիջել է Էնդրյու Սելբիին Ուլեսից, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Մրցաշարից հետո պարզ կդառնա, թե հայ բռնցքամարտիկներից ով է պատրաստ վարկանիշային մրցաշարին, որը ապրիլի 13-22 տեղի կունենա Տրապիզոնում: Հայ բռնցքամարտիկներից Օլիմպիական ուղեգիր ունի միայն Անդրանիկ Հակոբյանը: