24 փետրվարի 2012 - 14:41 AMT
ՄԱԿ ԱԽ-ն դատապարտում է ահաբեկչությունները Հնդկաստանում և Վրաստանում Իսրայելի դեսպանությունների դեմ

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտում է ահաբեկչությունները Հնդկաստանում և Վրաստանում Իսրայելի դեսպանությունների դեմ: Ինչպես ասվում է ԱԽ հայտարարության մեջ, «ահաբեկչության ցանկացած դրսևորում խաղաղությանն ու անվտանգությանը ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»:

«ԱԽ անդամները դատապարտում են բռնության նոր փաստերը դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների դեմ, որոնք սպառնում են աշխատակիցների կյանքին ու խանգարում են բնականոն աշխատանքին»,-ասվում է հայտարարության մեջ: