24 փետրվարի 2012 - 15:43 AMT
Հայաստանում Իրանի դեսպանը Ղարաբաղի մասին. Գլխավորը խաղաղությունը պահպանելն է

«Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունում Իրանի դիրքորոշումը ամենաչեզոքն ու հավասարակշռվածն էր»,-հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը ելույթ ունենալով ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցում Իրանի դիրքորոշմանը` դեսպանը նկատել է. «Գլխավորը խաղաղությունը պահպանելն է, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որտեղ այն կարող է շուտ բռնկվել, ինչպես որ ռուս-վրացական հակամարտության դեպքում»:

2008թ օգոստոսի 8-ին վրացական զորքերը գրոհել են Հարավային Օսեթիայի վրա: Ռուսաստանը, պաշտպանելով Հարավային Օսեթիայի բնակիչներին, զորքերը մտցրել էր հանրապետություն և 5-օրյա ռազմական գործողություններից հետո վրացի զինծառայողներին դուրս մղել տարածաշրջանից:

2008թ վերջին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և անկախ ճանաչված հանրապետությունները հայտարարել օկկուպացված տարածքներ: