24 փետրվարի 2012 - 16:32 AMT
Ուիթնի Հյուսթոնի գերեզմանը պահպանում են երկրպագուներից և կողոպտիչներից

Ուիթնի Հյուսթոնի գերեզմանը հարկ է լինում պահպանել երկրպագուներից և կողոպտիչներից, քանի որ երգչուհուն թաղել են 500 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ոսկեզօծ դագաղում, ոսկե կոշիկներով և ադամանդե զարդերով, ուրբաթ օրը հաղորդել է The Daily Telegraph-ը:

Թերթի տվյալներով Հյուսթոնի ընտանիքը վարձել է զինված պահակներ, ովքեր ամեն օր գերեզմանից վտարում են ավտոբուսներով գերեզման այցելող երկրապագուներին, գրում է ՌԻԱ Նովոստին: