24 փետրվարի 2012 - 16:43 AMT
Իրանը չի կարող թուրքական և ադրբեջանական հեռուստաալիքներին արգելել հակահայ քարոզչությունն ԻԻՀ-ում

Ելույթ ունենալով ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը` Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը նաև անդրադարձել է Իրանի տարածքում թուրքական և ադրբեջանական որոշ հեռուստաաալիքների հեռարձակմանը: Պատասխանելով հարցին, թե ինչպիսին են Իրանի իշխանությունների արձագանքները այդ հեռարձակումներին, որոնք հակահայկական քարոզչություն են վարում, դեսպանը հայտարարել է, որ ցավոք, գիտեն այդ մասին, սակայն դրանք պետական հեռուստաալիքներ են և բոլոր պահանջները պետք է ներկայացվեն այդ երկրներին:

«Ի դեպ, մենք շատ հաճախ հանդիպում ենք նաև հակաիրանական պրոպագանդայի»,-հայտարարել է նա: