24 փետրվարի 2012 - 16:51 AMT
ԱՄՆ-ն փորձում է համոզել Հնդկաստանին հրաժարվել իրանական նավթ գնելուց

ԱՄՆ կառավարությունն առաջարկել է Հնդկաստանին իր օգնությունը նավթի առաքումներում, որպեսզի համոզի հարավասիական երկրին հրաժարվել Իրանից նավթ գնելուց: Վաշինգտոնի միջնորդությամբ գործարքները կարող են կնքվել Իրաքի և Սաուդյան Արաբիայի հետ:

Սպիտակ տունը փորձեր է ձեռնարկում Իրանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունն ուժեղացնելու համար:

2012-ին Իրանից Հնդկաստանը գնել է ռեկորդային քանակությամբ նավթ՝ օրական 550 հազար բարել: